Ազգագրական փառատոն. ամփոփում

Նախագիծը՝ Ազգագրական փառատոն

Սեբաստացիների սիրելի շրջաններից է ճամբարային շրջանը, որի ընթացքում ճամբարականները մասնակցում են տարբեր ստուգատեսների, միջոցառումների, փառատոնների…

Ճամբարային օրերի ընթացքում ջոկատները իրականացնում են մի շարք միջոցառումներ՝ ավագ ընկերների հետ սովորում են, թխում, երգում, պարում, բնագիտական փորձեր իրականացնում ևն:

Չնայած, կրթահամալիրում ազգային մշակույթի շունչը շուրջտարյա է՝ ծեսեր, տոներ, խաղեր, հեքիաթների, ավանդապատումների քննարկումներ, լավաշ ու գաթա թխիկներ, Թթուդրիկ, Դդմատոն, Հարիսայի ծես, Բարեկենդան,…այս շարքը կարելի է անվերջ շարունակել:

Ինչ վերաբերում է նկարելուն, սեբաստացի ճամբարականները սիրում են յուրահատուկ աշխատանքների ցուցահանդես կազմակերպել:

Այս տարի ընկեր Նարեկի օգնությամբ նկարեցին գորգերի էսքիզները, իմացան, թե ինչպես են ստանում նախշը, ինչ գույների համադրությամբ կարող են ստանալ հայկական գորգեր:


Ձմեռային ճամբարի ընթացքում աշխատանքների արդյունքներ՝

Գորգանախշեր
Դդմատոն

Դեռ հնագույն ժամանակներից հայերն իրենց ու իրենց երեխաների զվարճանալու ու նաև մարզվելու համար կազմակերպել են բազմազան խաղեր: Այդ խաղերից շատերը զարգացրել են երեխաների ֆիզիկական ուժը, նշանառությունը, ճարպկությունը, արագ կողմնորոշվելու ու որոշում ընդունելու կարողությունը: Հետաքրքիր է, որ նաև հին Հայաստանում տղաները և աղջիկները խաղում էին միասին. այսինքն՝ տարանջատում չկար:


Ազգային խաղեր_Աղջիկ փախցնոցի
Ազգային խաղեր_ Մուկ- կատու
Ազգային խաղեր_Հե՜յ, խմբեր

Ընկուզախաղեր_Ռիթմիկա
Ընկուզախաղեր _Խփիր նշանակետին
Ընկուզախաղեր_ Ո՞ւմ ընկույզն է շատ_մաս 1-ին
Ընկուզախաղեր_Ո՞ւմ ընկույզն է շատ_մաս 2-րդ

Leave a comment