Ծաղկեվանք. ամփոփում

Նախագիծը՝ Արայի լեռ. Ծաղկեվանք

Մենք սիրում ենք ճամփորդել: Սիրում ենք ուսումնասիրել, ճանաչել, հիանալ և տեսնել Հայստանի ամեն մի անկյունը:
Այս անգամ 2.1 դասարանի սովորող ճամփորդները ճամփա ընկան Արագածոտնի մարզ՝ Արայի լեռ:
Նախապես կարդացել էին լեգենդները, որոնք էլ վերհիշեցին ճանապարհին:
Ամեն ճամփորդությունից առաջ (դե այս անգամն էլ) վերհիշեցին մարզը, մարզկենտրոնը:
Ճանապարհին տեսան Արայի լեռը, թե ինչպես է Արա Գեղեցիկը պառկել: Զարմացան, որ իսկապես նման է պառկած մարդու:
Իսկական գարուն, իսկական ձնհալ: Ճանապարհին՝ սարերին, տեղ-տեղ դեռ ձյուն կար, իսկ առուներն ու գետը ձնհալից արագ էր հոսում և քչքչում:

Ամբողջ ճանապրհին երգեցին, իրար օգնեցին, վազելով ու քայելով հասան «քարացած հովվին ու գառնուկներին»: Շատերը գտան տարբեր «գառնուկներ», որոնք իսկապես «արածում» էին:

Կրկին վերհիշեցին լեգենդը, իսկ Հ.Անին հարցրեց.
-Ծաղիկը դեռ լացո՞ւմ է:
Մենք էլ ծիծաղեցինք:

Դե ի՞նչ կարող եմ պատմել զավեշտալի դեպքերից: Միայն այն, որ ամբողջ ճանապարհին բոլորի ինչ-որ տեղը «ցավում» էր: Բոլորը լուրջ և նպատակաուղղված քայլում էին բժշկվելու:
Ջուրն օգնեց փոքրիկ ճամփորդներին՝ դարձնելով ավելի առողջ և ուժեղ:

Դե բժշկվելուց հետո իջան խնձորի այգիներ: Հարմար տեղավորվեցին և սկսեցին նկարել ռոդարիական ծիծաղելի նկարներ-կերպարներ:

Սկսեցին խոսել ու ծիծաղել, ի՞նչ կլիներ, եթե…


Հատվածներ մեր միասնական կատարումներից.

Եկան դասարան, կերան շատ համեղ պաղպաղակ (դե շոգ էր):


Մի խոսքով, ունեցան ևս մի հավես ճամփորդություն:
Կհանդիպենք հաջորդ ճամփորդության ժամանակ:

Պատմում են ճամփորդները
Մենք երեկ գնացինք Ծաղկեվանք: Բարձրացանք Արա լեռը, տեսանք Ծաղիկի արցունքները, նայև փորձեցիք, բայց ես չհասկացա համը: Հիմա գարուն է, բայց սարերին դեռ ձյուն կար: Կանգնեցինք նաև խնձորի այգում և նկարեցիք զարմանալի կենդանիներ: Երբ եկաք ճափորդությունից, դպրոցում կերանք ամենահամեղ պաղպաղակը:
Ինձ դուր եկավ, որ այնտեղ շատ գեղեցիկ էր:
Սաթի

Մենք դասարանով գնացել էինք Ծաղկեվանք։ Վանքում Ծաղիկի արցունքներից ջուր էր հոսում, որը համարվում էր բուժիչ։ Մենք երեխաներով մի քիչ խմեցինք այդ ջրից և քսեցինք մեր մարմնի տարբեր հատվածներին։ Մենք այնտեղ շատ բարձր սար բարձրացանք։ Ճանապարհը շատ երկար էր, իսկ սարերից ձյուն էր թափվում։
Գարեգին

Մենք երեկ գնացել էինք Ծաղկեվանք։ Կանգառ արեցինք գյուղում, նախաճաշ արեցինք։ Հետո գնացինք սար բարձրանալու։ Վանքում տեսանք Ծաղիկի արցունքները։
Սարերից հոսում էր առվակը։ Նկարվեցինք հեռախոսով ու իջանք խնձորի այգի, որտեղ նկարեցինք հորինած կենդանիներ՝ թիթեռապաղպահակ, թիթեռանապաստակ զատիկասրտիկ։ Ինձ դուր եկավ նկարելը։
Գայանե

Մենք գնացել էինք ճամփորդություն՝ Արա լեռան վրա գտնվող վանքը՝ Ծաղկեվանք։ Երբ մենք բարձրացանք, այնտեղ շատ հետաքրքիր էր։ Վանքը Ծաղիկ անունով աղջկա անունն է կրում։ Այնտեղ քարեր կային, որոնք շատ նման էին գառների։ Ամենահետաքրքիր քարը նման էր մարդու։ Շատ հոգնած, բայց նաև շատ ուրախ վերադարձանք դպրոց։
Միքայել

Մենք երեկ գնացել էինք ճամփորդության։ Նախաճաշեցինք Նոր Երզնկայում, որից հետո շարժվեցինք դեպի Ծաղկեվանք։ Հասանք տեղ ու սկսեցինք բարձրանալ սարը և տեսանք, որ հեռվում սարերի վրա ձյուն էր նստած։
Աստիճաններով բարձրացանք եկեղեցի և տեսանք՝ Ծաղիկի արցունքները հոսում էին։ Իջանք սարը և գնացինք խնձորի այգի։ Այնտեղ նկարեցինք ծիծաղելի կենդանիներ։ Ես նկարեցի նապաստակաթիթեռ։ Նստեցինք ավտոբուս ու եկանք դասարան։ Կերանք պաղպաղակ։ Այն շա՜տ-շա՜տ համեղ էր։
Դանիելա

Մենք երեկ գնացել էինք Ծաղկավանք: Ընկեր Լուսինեն մեզ պատմել էր լեգենդը: Բարձրացանք Արա լեռը և տեսանք քարացած հովվին ու ոչխարներին, որ վախեցել էր իշխանից իշխանից և մատնել աղջկա տեղը: Քարանձավում աղջկա արցունքները վերևից կաթկթում էին: Ես հավանեցի քարանձավը,  այն շատ սիրուն էր:
Լուսէ

Մենք երեկ գնացել էինք Ծաղկեվանք։ Ճանապարհին կանգ առանք նախաճաշելու Նոր Երզնկա գյուղում, որից հետ և շարունակեցինք ճանապարհը։ Բարձրացանք Արայի լեռը։ Ճանապարհին տսանք առվակներ, ծաղիկներ։ Հասանք վանք, փորձեցինք Ծաղիկի արցուքները ․ աղի էր։ Նկարվեցինք մեր հեռախոսներով։ Հետո գնացինք խնձորի այգի և զարմանալի կենդանիներ։ Օրինակ՝ ես նկարեցի նապաստակաթիթեռ, թիթեռաոզնի և թիթեռապաղպաղակ , ոզնիասրտիկ։ Եկանք դասարան և պաղպաղակ կերանք։ Ինձ ամենաշատը դուր եկավ Ծաղկեվանքը և նկարելը։
Աննա

Մենք երեկ գնացել էինք Ծաղկեվանք։ Էնտեղ շատ՜-շատ՜ գեղեցիկ էր։ Արա լեռը բարձրացանք։
Քարանձավում ես տեսա Ծաղիկի արցունքները, ով չէր ուզում ամուսնանալ իշխանի հետ։ Քանի որ ջուրը բուժիչ էր, ես քսեցի իմ վերքին։ իմ վերքը սկսեց քի՜չ- քի՜չ լավանալ․ ես շատ զարմացա։
Ինձ դուր եկավ , որ մենք պաղպաղակ կերանք։
Շթեֆանի

Մենք երեկ գնացել էինք Ծաղկեվանք: Արա լեռը բարձրացանք: Մտանք քարանձավ՝ եկեղեցի: Այնտեղ մի սուրբ ջուր կար, որը ցավացող տեղին քսում էիր, լավանում էր: Ես համտեսեցի ջուրը: Հետո գնացինք խնձորի այգի, նկարեցինք ծիծաղելի կերպարներ: Վերադարձանք դասարան, կերանք պաղպաղակ:
Ինձ դուր եկավ նկարելը:
Մարկ

Մենք երեկ Ծաղկեվանք էինք գնացել։ Առաջին կանգառը Նոր Երզանկան էր, որտեղ նախաճաշեցինք։ Հետո բարձրացանք սար։ Այնտեղ կային տարբեր ծաղիկներ։ Ճանապարհը ինձ համար այդքան էլ դժվար չէր։
Ծաղկեվանքը շա՜տ հետաքրքիր էր, քարանձավը այդքան էլ մեծ չէր։ Այնտեղ տեսանք քարացած հովիվին և իր գառնուկներին։Հետո իջանք խնձորի այգի, նկարեցինք ծիծաղելի կերպարներ։ Վերադառնալուց հետո դասարանում պաղպաղակ կերանք և հանգստացանք։
Անի Հ.

Մենք երեկ գնացել էինք Ծաղկեվանք։ Մենք ճանապարին կանգնեցինք և հաց կերանք։ Հետո գնացինք Արա լեռը բարձրանալու։ Ինձ համար բարձրանալը շատ հեշտ էր։ Վերևում՝ քարանձավի մեջ, ջուր էր կաթում։ Դա Ծաղիկի արցունքներն էին։ Ես համտեսեցի՝ աղի էր։ Հետո գնացինք խնձորի ծառի այգի։ Նկարեցինք ծիծաղելի կենդանիներ, օրինակ՝ թիթեռաարջ։ Ինձ շատ դուր եկավ իմ ճամփորդությունը։
Անի Ա.

Մենք երեկ գնացել էինք ճամփորդության։ Սա իմ առաջին ճամփորդությունն էր։ Մենք սար բարձրացանք ու հասանք Ծաղկեվանք։ Ճանապարհը շատ սիրուն էր, սիրուն էին լեռները, ծաղիկները։ Ես մի քիչ հոգնեցի, բայց դասարանում պաղպաղակ կերա և հոգնածությունս անցավ։ Ես սպասում եմ մյուս ճամփորդությանը։
Կարինա

Մենք երեկ գնացել էինք ճամփորդության Ծաղկեվանք։ Ծաղկեվանքը քարանձավում փորված վանք է։ Այն գտնվում է Արա լեռան վրա։ Ըստ ավանդույթի վանքում Ծաղիկ անունով աղջիկ էր ապրում, ով փախչել էր իշխանից և բնակվում էր այնտեղ։ Վանքի կաթացող ջուրը Ծաղիկի արցունքներն են համարվում, որը նայև շատ բուժիչ է համարվում։ Ես շատ ուրախ էի ճանապարհորդությունից, սիրում եմ ընկերներիս հետ ճամփորդել։
Դանիել

Մենք երեկ գնացել էինք Ծաղկեվանք: Արա լեռը բարձրացանք: Մտանք քարանձավ՝ եկեղեցի: Այնտեղ մի սուրբ ջուր կար, որը ցավացող տեղին քսում էիր, լավանում էր: Ես համտեսեցի ջուրը: Հետո գնացինք խնձորի այգի, նկարեցինք ծիծաղելի կերպարներ: Վերադարձանք դասարան, կերանք պաղպաղակ:
Ինձ դուր եկավ նկարելը:
Մարկ

Մենք մեր ուրախ դասարանով գնացել էինք Ծաղեվանք։ Շատ գեղեցիկ էր Ծաղկեվանքը: Շատ դժվաարությամբ սար բարձրացանք։ Նկարեցինք խնձորի այգիներում, հանգստացանք, և ես շատ տպավորված եկա տուն։
Արմեն Ս.

Leave a comment